-
02.07.2015|
22:12
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
-
02.07.2015|
22:06
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ ձայներով:
-
02.07.2015|
13:54
Իրանին է վերադարձվել Հարավաֆրիկյան Հանրապետության բանկերում «սառեցված» 13 տոննա ոսկին՝ հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը։
-
02.07.2015|
13:54
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի դիրքորոշումը և պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ՝ հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
-
02.07.2015|
13:50
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Նաիրիտը», որը ռուսական ընկերությանը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք։
-
01.07.2015|
15:54
«Երևան ջուր» ընկերությունը հետ է կանգնել ջրի սակագինը բարձրացնելու որոշումից և համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
-
01.07.2015|
15:50
«Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի բարդ իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ դարձավ, որը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե քաղաքական:
-
01.07.2015|
00:12
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօրվա հեռախոսազրույցում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի գները` ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
01.07.2015|
00:09
Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Արևմուտքի բանակցությունները Վիեննայում երկարաձգվել են մինչև հուլիսի 7-ը:
-
01.07.2015|
00:08
Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման բեռը չի դրվի բյուջեի վրա՝ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պնդելով, թե գործող սակագնի վրա ավելացվող 7 դրամը կփոխհատուցվի արտաբյուջետային միջոցների հաշվին: